ՔԿՀ-ներում ներկայումս դատապարտված և կալանավորված են 2230 անձ

Քրեակատարողական ծառայությունը լուծել է տարիներ շարունակ համակարգի համար առավել խնդրահարույց հարցերից մեկը` քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը:
 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

«Քրեակատարողական ծառայությունը իրականացվում է ծառայության կենտրոնական մարմնում և թվով 12 քրեակատարողական հիմնարկներում: Քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահման համար, ներկայումս դատապարտված և կալանավորված անձանց ընդհանուր թիվը 2230 սահմաններում է, որից 1028 կալանավոր են, իսկ 1202 դատապարտյալ»,- ընդգծեց Գոյունյանը: