Ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար

Ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար
Ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարել է հետևյալ գրառումը:

«Վանաձորի ԲԿ-ում հենց նոր կատարվեց առաջին ստենտավորումը։ Այսուհետ ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար և կարիք չի լինի դրա համար գալ Երևան։

Ծառայությունները կմատուցվեն նաև պետպատվերի շրջանակներում անհետաձգելի Stent for Life ծրագրով, ինչպես նաև սոցիալական հատուկ խմբերի քաղաքացիների համար, այդ թվում վերջերս ընդունված կառավարության որոշման հիման վրա»,- գրել է նախարարը։