Իտալիան զորքեր է ուղարկում Միլան․ քննարկվում է նաև պարետային ժամ սահմանելու հարցը

Իտալիայի իշխանությունները նախատեսում են լրացուցիչ 500 զինծառայող ուղարկել Միլան՝ զանգվածային անկարգությունների պատճառով։

Որոշումն ընդունվել է վարչապետ Ջորջա Մելոնիի գլխավորությամբ անցկացված կառավարության արտակարգ նիստում։ Քննարկվել է նաև քաղաքի որոշ շրջաններում պարետային ժամ սահմանելու հնարավորությունը։

Միլանում անկարգությունները սկսվել են հոկտեմբերի 17-ին՝ կյանքի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիաների ընթացքում։ Քաղաքի կենտրոնում ցուցարարների մի մասը կոտրել է խանութների ցուցափեղկերն ու թալանել առևտրային օբյեկտները։

Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 270 մարդ, որոնց մեծ մասն անչափահասներ են։ Հինգ դեռահաս մինչև դատավարությունը պահվում է կալանքի տակ։