400 միլիոն դոլար՝ ընտրությունների համար․ Թրամփը հայտնել է քարոզարշավի ծախսերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների համար արդեն ծախսվել է ավելի քան 300 միլիոն դոլար, իսկ մինչև քվեարկության օրը ընդհանուր ծախսերը կգերազանցեն 400 միլիոն դոլարը։

Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում՝ ընտրությունները որակելով ԱՄՆ պատմության մեջ կարևորագույններից մեկը։

Թրամփի խոսքով՝ միջոցներն ուղղվել են քաղաքական գովազդին, ընտրողների հետ կապի ապահովմանը, հանրահավաքների կազմակերպմանը, հեռախոսային քարոզարշավներին, ընտրողների մասնակցությունը խթանող ծրագրերին և ընտրական գործընթացի վերահսկողությանը։

Նա նշել է, որ Հանրապետական կուսակցությանն աջակցելու իր որոշումը պայմանավորված է կուսակցության քաղաքականության և սկզբունքների նկատմամբ վստահությամբ՝ անդրադառնալով նաև Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։

Թրամփը հավելել է, որ իր համար մեծ պատիվ է աջակցել Հանրապետական կուսակցությանը, որը, նրա գնահատմամբ, նպաստել է երկրի վիճակի բարելավմանը։