Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատապարտում է բռնությունը, սակայն աջակցում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողություններին։
«Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ միջադեպի պատճառը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի պահվածքն է եղել, որը, չնայած հորդորներին, հրաժարվել է ներողություն խնդրել։
«Տեղի ունեցած բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա, և, այո՛, ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով է, թե ինչով է, համարժեք է և ճիշտ է»,- հայտարարել է Փաշինյանը։



















