Սպիտակ տունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում փորձում է գտնել ամերիկյան ընկերություն, որը կհամաձայնի ընդունել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումը։ Այս մասին հայտնում է The Washington Sun-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել վառելիքի մատակարարման շուրջ՝ նախապես չապահովելով գնորդի առկայությունը։
Rapidan Energy Group վերլուծական ընկերության տվյալներով՝ կողմերը զգալի զեղչեր են առաջարկում հնարավոր գնորդներին, սակայն ամերիկյան ընկերությունները հրաժարվում են գործարքից՝ իրավական և հեղինակության ռիսկերի պատճառով։
Հիմնական խոչընդոտը Ռուսաստանի նկատմամբ 2022 թվականին սահմանված պատժամիջոցներն են։ Թեև նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է ներմուծումը, Կոնգրեսի սահմանած սահմանափակումների խախտումը կարող է հանգեցնել տուգանքների և քրեական պատասխանատվության։
Ըստ հրապարակման՝ ընկերությունների մտահոգություններն ուժեղացնում է նաև ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո Կոնգրեսում ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունը։ Եթե դեմոկրատները վերահսկողություն հաստատեն երկու պալատներում, նման գործարքների իրավական հետևանքները կարող են ավելի անկանխատեսելի դառնալ։



















