Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն․ Տաթևիկ Ռևազյան. Տեսանյութ

ԱԺ-ն քննարկում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց:

Նախագիծը ներկայացնող Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը տեղեկացրեց, որ շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն, որն արդեն իսկ գրանցվելու հայտ է ներկայացրել։

«Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ամառային սեզոնից պատրաստվում են իրականացնել 13 ուղղությունով չվերթներ։ Հաշվի առնելով, որ ավիաընկերությունը նոր է բացվել, հնարավոր չէ կանխատեսել ուղևորահոսքը, բայց ավիաընեկությունը տեղեկացրել է, որ շաբաթական իրականացվելու է 41 չվերթ, այսինքն՝ տարվա ընթացքում ունենալու է 388 հազար նստատեղ։ Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում կբացի ավելի քան 200 աշխատատեղ»,- տեղեկացրեց Ռևազյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.