«Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջեւ տարբերությունը չգիտի». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովում թղթեր է ցույց տալիս՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի արել։ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջեւ տարբերությունը չգիտի։

Լրագրող գործընկերներիս հրավիրում եմ ժամը 12.30-ին քաղաքապետարան, որտեղ կբացատրենք եղելությունը եւ կներկայացնենք համապատասխան փաստաթղթեր։

Հրավերս ուղղում եմ հատկապես հեռուստաընկերությունների գործընկերներին, տպագիր մեդիայի համար կտարածենք տեքստ եւ լուսանկարներ»: