Մենք խոսում ենք խնձորից, իրենք ցույց են տալիս ձմերուկ, թագավորի որդին էր եկել՝ ներդրում անելու. Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ

Հեղինակ MediaLab

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շարունակում է պնդել՝ իր միջնորդությամբ դրսից ներդրողներ էին եկել, բայց Հայաստանում նրանց հիասթափեցրին։

Այդ մասին նա նշեց խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Factor.am-ի դիտարկմանը, որ ԱՄԷ-ի դեսպանատնից հայտնել են՝ որևէ թագաժառանգ Հայաստան չի այցելել, Ծառուկյանն ասաց. «Ի՞նչ տարբերություն՝ թագաժառանգն էր եկել, թե ով։ Թագավորի որդին էր եկել»։ Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ներդրողների հարցով առաջ քաշած խնդիրներին, որ նրանք ջինսով են այցելել քաղաքապետարան, անընդհատ հեռախոսով են խոսել՝ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Մենք խոսում ենք խնձորից, իրենք ցույց են տալիս ձմերուկ։ Մարդիկ եկել էին՝ ներդրում անեին երկրում»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: