2019-ին աշխարհում սպանվել է 75 լրագրող

2019-ին աշխարհում սպանվել է 75 լրագրող
2019-ին աշխարհում սպանվել է 75 լրագրող

2019-ին ամբողջ աշխարհում սպանվել է լրատվամիջոցների 75 ներկայացուցիչ: Երեք տարի շարունակ մոլորակի ամենավտանգավոր երկրները Մեքսիկան, Պակիստանն ու Աֆղանստանն են:

Այս մասին հայտնում է pressemblem.ch-ն: Հայտնի է դարձել նաև, որ այս տարի ողբերգական դեպքերը 36 տոկոսով քիչ են տեղի ունեցել, քան անցյալ տարի: Փորձագետների հավաստմամբ՝ այս ցուցանիշը հուսադրող է, սակայն նշում են, թե լրագրողների անվտանգության համար պետք է արվի առավելագույնը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների մահացության դեպքերը նվազել են, սակայն շատ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստանում, անօրինական ձևով բերման են ենթարկվում, նրանց սպառնում են ու փչացնում սարքավորումները:

Աղբյուրը՝ Factor.am