«Անբարոյական քայլ». Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանը քննադատել է ԱՄՆ Սենատի բանաձևը

«Անբարոյական քայլ». Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանը քննադատել է ԱՄՆ Սենատի բանաձևը
«Անբարոյական քայլ». Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանը քննադատել է ԱՄՆ Սենատի բանաձևը

 Factor.am-Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանը  «Սաբահ»-ի հետ զրույցում ԱՄՆ Սենատի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը որակել է որպես անբարոյական քայլ, քանի որ այն ուղղված է Հայկական հարցի միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն: 

«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար պետությունների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքը:

Մաշալյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդը ինքը կկարողանա լուծել այդ հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։