Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը ԱԱԾ ծառայողի օրվա առթիվ

Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը ԱԱԾ ծառայողի օրվա առթիվ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից:

Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից: Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն:

Մաղթում եմ բոլորիդ անփորձանք և արդյունավետ ծառայություն, անձնական ու ծառայողական հաջողություններ հանուն մեր հայրենիքի անվտանգության, կայունության և վերելքի:

 Պատիվ ունեմ»: