Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է. ոստիկանապետի պաշտոնակատար

Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է. ոստիկանապետի պաշտոնակատար
Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է. ոստիկանապետի պաշտոնակատար

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը տեղափոխվել է քրեակատարողկան հիմնարկ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Նախաքննության շրջանակներում ձեզ կտեղեկացնենք: Միայն կարող եմ ասել, որ տեղափոխվել է Հայաստան և քրեակատարողական հիմնարկում է այս պահին»,- ասաց Սարգսյանը:

Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան է տեղափոխվել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: