ՀԱԿ հայտարարությունը Եգիպտոսի ժողովրդի հաղթանակի կապակցությամբ

ՀԱԿ հայտարարությունը Եգիպտոսի ժողովրդի հաղթանակի կապակցությամբ
ՀԱԿ հայտարարությունը Եգիպտոսի ժողովրդի հաղթանակի կապակցությամբ

Տապալվեց հերթական բռնապետությունը։ Հրաժարական տվեց 30 տարի շարունակ Եգիպտոսում իշխող նախագահ Մուբարաքը։ Եգիպտոսի ժողովուրդը, միասնական քաղաքական կամք դրսեւորելով, նվաճեց իր ազատությունը։ Ղրղզստանից եւ Թունիսից հետո եւս մեկ անգամ ապացուցվեց, որ իրոք համաժողովրդական խաղաղ համախմբման, մոբիլիզացիայի դեմ անզոր է աշխարհի ցանկացած բռնապետ։
Հայ ազգային կոնգրեսը ողջունում է եգիպտական ժողովրդի հաղթանակը։ Վերջնական ու անշրջելի հաղթանակի հասնելու համար դեռ կան լուրջ բարդություններ եւ անելիքներ։

Մաղթում ենք, որ նա հաջողությամբ լուծի անցման խիստ պատասխանատու եւ նուրբ շրջանի կարեւորագույն այդ խնդիրները, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորի իր կամքն արտահայտող այնպիսի լեգիտիմ իշխանություն, որը կարճ ժամանակում կկարողանա մաքրել իր Ավգյան ախոռները։