Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում
Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 8-10 աստիճանով։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: