Սպասենք իրավապահ մարմինների աշխատանքին, որպեսզի հասկանանք սպանություն էր, թե՞ ինքնասպանություն․ Արտակ Դավթյանը՝ եզդի զինվորի գործի մասին. Տեսանյութ

«Քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն և որևէ բան ասելուց հիմա ձեռնպահ կմնամ: Մենք ծառայողական քննություն իրականացրել ենք, բայց քանի որ նախաքննություն է ընթանում, մենք նյութերը փոխանցել ենք վարույթ իրականացնող մարմնին։ Սպասենք իրավապահ մարմինների աշխատանքին, որպեսզի հասկանանք սպանությո՞ւն էր, թե՝ ինքնաապանություն»,- խոսելով եզդի զինծառայողի մահվան հանգամանքների մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Հիշեցնենք, որ զոհվածի ծնողներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պնդելով, որ սպանություն է տեղի ունեցել ու մտավախություն ունեն, որ կկոծկվի:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։