Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը. Արսեն Թորոսյանը՝ պայթուցիկների մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։

Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.

➢ 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),

➢ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։

Հ.Գ. նկարում 10 ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարն է, որը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։

Հ.Հ.Գ. պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների օրինագծերը արդեն դրված են շրջանառության մեջ»։