Արցախյան բունկերում գրված պատերազմական օրագիրը հրատարակվել է որպես գիրք

Հրապարակվել է գրող և լրագրող Լիկա Զաքարյանի «44 ՕՐ. Օրագիր անտեսանելի պատերազմից» գիրքը:

Գիրքը Զաքարյանի՝ Ստեփանակերտի բունկերում 2020թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ գրված պատերազմի օրագրային գրառումների, լուսանկարների, և մի շարք պատկերների, սոցիալական մեդիայի գրառումների և հոդվածների բազմաշերտ հավաքածու է, որոնք միասին վերապատմում են այդ 44 օրերի պատմությունն ու զգացմունքները։

Գրքի հասույթը կխթանի «Creative Armenia»-ի «Արվեստագետները հանուն Արցախի» ծրագրին։

Այն կարող եք գնել www.44daysbook.com կայքէջից կամ գտնել Երևանի «Զանգակ» գրախանութներում։