Ադրբեջանական դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Այսօր՝ ժամը 12:25 մոտակայքում, Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։