Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է․ Armtimes.com

Երևանի Օղակաձև այգում գտնվող ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը Շահեն Հարությունյանի կողմից ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը.

«Ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչի արդյունքում հունվարի 9-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)»։

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այսպիսով, արարքը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով (պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը), ինչի մասին տեղեկություն կտրվի ավելի ուշ։

Մանրամասները՝ այստեղ