ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՔԾ է հրավիրվել։ Թե ինչ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով՝ այս պահին դեռևս պարզ չէ։
Factor.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հաստատեց տեղեկությունը, սակայն այլ հարցերի չցանկացավ պատասխանել։ Լրացուցիչ մանրամասներ կհրապարակենք տեղեկանալուն պես։