Ի՞նչ վիճակում է եղել Կուտոյանը, որ դիմացել է այդքան կրակոցների «ականջառմբակոծմանը». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գլոկ 45 ատրճանակը նույն 9 մմ-ոց Գլոկի ավելի հզոր` 11, 43 մմ տրամաչափի ատրճանակն է: Վերջինիս փամփշտակալի պարունակությունը 12 հատը չի գերազանցում: Իսկ դա նշանակում է, որ կրակվել է ոչ քիչ, քան 3 փամփշտակալ:

Իսկ կրակոցի ձայնը շատ բարձր է: Մանավանդ փակ տարածքում: Կարող է ժամանակավոր խլացնի: Ու շատ ցավագին է ականջների համար, նույնիսկ ականջակալով ես զգում հարվածը:

Հիմա 2 հարց` (+1)

1. Ի՞նչ վիճակում է եղել Կուտոյանը, որ դիմացել է այդքան կրակոցների «ականջառմբակոծմանը».

(+1) Ո՞նց հարևանները չեն լսել

2. Ինչու՞ պիտի կիլլերը 40 արկանոց «հրավառությամբ» նշեր իր գալն ու գործողությունը.

(+1) Ո՞նց հարևանները չեն լսել

Հոգեբանական բացատրություն արդեն եղել է: Տեխնիկական մասը մի տեսակ չի տեղավորվում գլխիս մեջ»:

Գլոկ 45 ատրճանակը նույն 9 մմ-ոց Գլոկի ավելի հզոր` 11, 43 մմ տրամաչափի ատրճանակն է: Վերջինիս փամփշտակալի…

Gepostet von Hakob Tshagharyan am Sonntag, 19. Januar 2020