Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատությունների թիվը 2019թ.-ին կրկնապատկվել է․ նախարար

Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատությունների թիվը 2019թ.-ին կրկնապատկվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Քանի որ երեկ ներկայացրեցի 2019թ. ընթացքում Կյանքի ստենտ (Stent for Life) ծրագրով պետական միջոցներով իրականացված սրտի վիրահատությունների թվի էական աճը 2018թ.-ի համեմատ (45.7%), ներկայացնեմ ևս մեկ պետական ծրագրի արդյունքները:

✅ Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատությունների թիվը 2019թ.-ին կազմել է 5.726, իսկ 2018թ.-ին` 2.504:

↗️ Աճը` 128.7% (ավելի քան 2 անգամ)»,-գրում է նա։

‼️ Քանի որ երեկ ներկայացրեցի 2019թ. ընթացքում Կյանքի ստենտ (Stent for Life) ծրագրով պետական միջոցներով իրականացված սրտի…

Gepostet von Arsen Torosyan am Montag, 20. Januar 2020