Ազգային ժողովի այսօրվա նիստը թեժ էր․ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ելույթ ունեցավ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ օրինագծի քննարկմանը, որով կառավարությունն առաջարկում է պատժել քրեական միջավայր ստեղծելու ու դրան հարելու համար։
Պետրոսյանն ասաց, որ գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ պայքարեն։ Իշխող ուժի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի նյարդերը տեղի տվեցին՝ Պետրոսյանի ելույթում տեղ գտած բառերի պատճառով։
Բաբաջանյանն ասաց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի՝ իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար։ Մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավորներին Բաբաջանյանի ելույթը, մեղմ ասած, դուր չեկավ։ Գործը կհասներ բռունցքների, եթե որոշ պատգամավորներ չզսպեին ԲՀԿ-ի մի քանի պատգամավորների։
Սակայն թեժ վեճը երկար շարունակվեց և դրան միջամտեց Ազգային ժողովի նախագահը։
Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:
21.01.2020 | 794 դիտում
Հին բարքերը՝ նոր խորհրդարանում. լեզվակռիվը քիչ մնաց բռունցքների հասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հին բարքերը՝ նոր խորհրդարանում. լեզվակռիվը քիչ մնաց բռունցքների հասներ