ՄԻՊ-ում վարույթ է հարուցվել «ժողովուրդ» օրաթերթի լրագրողի գործով. տեսանյութ

ՄԻՊ֊ում վարույթ է հարուցվել «ժողովուրդ» օրաթերթի լրագրողի գործով
ՄԻՊ֊ում վարույթ է հարուցվել «ժողովուրդ» օրաթերթի լրագրողի գործով

Վերաքննիչ դատարանն այսօր քննում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանելու դեմ պաշտպանական կողմի բողոքը: Մինչ դատարանը դռնփակ նիստում քննարկում էր բողոքը, դատարան էին ներկայացել ինչպես պատգամավորներ, այնպես էլ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: ՄԻՊ ներկայացուցիչը լրագրողներին հայտնեց, որ Քնար Մանուկյանի գործով իրենց մոտ վարույթ է հարուցվել և որ պաշտպանի գրասենյակը դատապարտում է ազատ խոսքի դեմ ոտնձգությունները:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: