Խուճապի կարիք չկա․ Հայկ Կոնջորյանը՝ «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին. տեսանյութ

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոստիկաններին, որ կարողացել են նման օպերատիվ և առանց զոհերի իրավիճակը հանգուցալուծել։

Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպին։

«Ցանկանում եմ հստակ ընդգծել, որ ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին և այժմ իրականացնում են բոլոր գործողությունները դեպքի բոլոր մանրամասները և հանգամանքները բացահայտելու համար։

ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ վերահաստատում են, որ մեր երկրում բռնությունը տեղ չունի»,- ասաց Կոնջորյանը։

Նա կոչ արեց պահպանել հանգստությունը, զգոնությունը։ «Խուճապի կարիք չկա, ամեն ինչ գտնվում է վերահսկողության տիրույթում»,- նշեց նա։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։