Քննիչները Հրայր Թովմասյանի տանն են, բայց խուզարկությունը չի սկսվել. պաշտպան. Տեսանյութ

Արդեն մի քանի ժամ է՝ Հատուկ քննչական ծառայության քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակցիները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում, բայց դեռևս խուզարկությունը չեն սկսել: Այս մասին լրագրողներին ասաց Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: Ըստ նրա՝ կա դատարանի որոշում, բայց խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իրենց իրավունքների՝ ամբողջ ծավալով իրացմանը:

«Մասնավորապես, պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին և պարոն Թովմասյանին հնարավորություն չի տրվում ամբողջ ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը: Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին իր վերաբերյալ որոշումը կարդալ»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում