Եթե Վանեցյանը Փաշինյանի ու ՀՔԾ պետի հետ քրեաիրավական արարք է կատարել, ու դա կասի, ուրեմն՝ պատիվ ունի․ Արփինե Հովհաննիսյան. տեսանյութ

Factor.am-ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ: -Տիկի՛ն Հովհաննիսյան, այսօր ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։

Որքա՞ն է հավանականությունը, որ Հրայր Թովմասյանը ինչ-որ փուլում ազատազրկվի՝ հաշվի առնելով, որ հարուցված քրեական գործը ուղիղ կապ չունի ՍԴ դատավորի լիազորությունների հետ։

-Երբ ասում եք՝ հնարավո՞ր է ազատազրկման գնա, դա կախնատեսելու տեսանկյունից չափազանց անշնորհակալ գործ է, ինչո՞ւ, որովհետև պրոցեսները ամենևին իրավական հունով չեն ընթանում։ Բոլորովին այլ բան է, երբ գործ ունես ակնհայտ քաղաքական հետապնդման պատվերի առկության հետ։

Հրայր Թովմասյանը՝ որպես Սահմանադրական դատարանի անդամ, նշանակվել է նախորդ Սահմանադրությամբ, որը նախատեսում էր բացարձակ անձեռնմխելիություն, որը նշանակում է՝ անկախ նրանից, թե քրեական գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի լիազորություններին, թե չի վերաբերում, միևնույնն է, քրեական գործ հարուցելիս և հետագա ընթացակարգերի ժամանակ պիտի պահպանվեն Սահմանադրությամբ և դատարանի մասին նախատեսված երաշխիքները։ Այսօր խուզարկության ժամանակ չգիտես ինչու՝ դատարանի որոշումը չէին տրամադրում։ Իրականում փոքրիկ բան չէ, բայց գիտե՞ք ինչու չէին տրամադրում, ենթադրենք՝ Հրայր Թովմասյանին մեղսագրվող արարքը կապ չունի ՍԴ լիազորությունների հետ, հիմա եկել են խուզարկում են, այն ունի տրամաբանություն։

Վարույթն իրականացնող մարմինը ինչ-որ մի բան պիտի փնտրի, ես չեմ դուք եք, էս ճնշումների ժամանակաշրջանում ի՞նչ էին փնտրում բնակարանում, ուզում եմ հասկանալ։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: