Ինձ չի հետաքրքրում, թե քանի՞ միլիարդ ունի Սերժ Սարգսյանը, այլ այն, թե այս իշխանությունն այդ միլիարդները կոնկրետ ե՞րբ է վերադարձնելու պետական բյուջե. Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Հայաստանի վարչապետի այսօրվա ասուլիսից սպասում էի, որ նա հանգամանորեն կվերլուծեր 2018-2019թթ. Հայաստանի անցած ճանապարհը, ազնվորեն կպատճառաբաներ իշխանության կողմից հրապարակված և դեռևս իրականություն չդարձած ծրագրերի հետագա ընթացքի ու ոդիսականի մասին:
Ակնկալում էի, որ Ն. Փաշինյանն ազնվորեն կխոսեր իշխանության կողմից թույլ տրվող սխալների ու բացթողումների, դրանց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին և կնշեր դրանք հաղթահարելու և այլևս չկրկնելու մասին իրականացվող քայլերի շրջանակը:

Սպասում էի, որ նա հանդես կգար ծրագրային ուղերձով՝ ցույց տալով առաջիկա տարիների Հայաստանի զարգացման տեսլականը:

Ակնկալում էի, որ Հայաստանի վարչապետը կխոսեր մեգածրագրերի և դրանց իրականացման հնարավորությունների մասին, Հայաստանը զարգացնելու ռազմավարական ուղղությունների և դրանք կյանքի կոչելու միջոցների մասին:

Բա՞յց…
Այս ամենի փոխարեն՝ Հրայր Թովմասյանի թնջուկ, հեղաշրջման ձախողված փորձ, միմյանց տեղը բերել-չբերելու մասին ակնարկներ, նախկին կոռումպացված ռեժիմ, և՛ այլն, և՛ այլն…

Ինձ չի հետաքրքրում, թե քանի՞ միլիարդ ունի Սերժ Սարգսյանը, և նախկին իշխանությունն ամբողջությա՞մբ էր կոռումպացված, թե՞ մասամբ:
Ինձ հետաքրքում է, թե այս իշխանությունն այդ միլիարդները կոնկրետ ե՞րբ է վերադարձնելու պետական բյուջե, իսկ այդ կոռումպացվածները, վերջիվերջո, պատասխանատվության ենթարկվելո՞ւ են, թե՞ ոչ:

Խոսելով ամեն ինչ հրաշալի է»։

Հայաստանի վարչապետի այսօրվա ասուլիսից սպասում էի, որ նա հանգամանորեն կվերլուծեր 2018-2019թթ. Հայաստանի անցած ճանապարհը,…

Gepostet von Նորայր Նորիկյան Norayr Norikyan am Samstag, 25. Januar 2020