Ճանապարհորդություններ, համերգներ, նոր ստեղծագործություններ, հանդիպումներ. հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ, մաեստրո Տիգրան Մանսուրյանն աշխատանքային բուռն ընթացքի մեջ է: Նա հունվարի 27-ին նշում է ծննդյան 81-ամյակը, տարիքն ամենևին չի խանգարում ակտիվ աշխատելու հարցում:
Մաեստրոն վաղ առավոտից ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, օրն անցկացնելու է հարազատների ու ընկերների հետ, սակայն մինչ այդ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հանդես եկավ ասուլիսով՝ ներկայացնելու աշխատանքային ծրագրերը, տարբեր հարցերի վերաբերյալ իր մտորումները:
Տիգրան Մանսուրյանը նոր է վերադարձել ճանապարհորդությունից, այս անգամ իր ստեղծագործությունները հնչում էին Չեխիայում կայացած համերգին:
«Բռնո քաղաքում երկու օր հնչեց իմ Ռեքվիեմը: Հրաշալի երգչախումբ ու նվագախումբ էր մասնակցում: Ռեքվիեմը շատ է հնչել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս երկու համերգները կարծես կրկնակի անգամ ավելի ուշադրության էր արժանացել հանդիսատեսի կողմից ընդունելության տեսանկունից, այն շատ կարևորվեց: Դեսպանի՝ Աշոտ Հովակիմյանի կողմից ջերմ ընդունելության արժանացա, ինչը հաճելի է»,-ասաց Տիգրան Մանսուրյանը: Համերգային հատվածից նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, տեղի լրագրողների հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
27.01.2020
Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել. Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է
Տիգրան Մանսուրյան