Վանեցյանն ինձ զանգահարել է Հրայր Թովմասյանի հարցով․ Ալեն Սիմոնյան․ «Ազատություն»․ Տեսանյութ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է զանգել իրեն ու փոխանցել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առաջարկը՝ ծառայելու իշխանություններին։

Սիմոնյանը նշել է, որ նախորդ տարի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից ստացել է զանգ։ «Բովանդակությունը հետևյալն էր՝ Ալեն ջան, Սահմանադրական դատարանի Հրայրն առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել։ Եվ մի բան է ասում, որ Ալենին ասեք, որ իմ հետ կապված քիչ խոսի։ Ինձ դուր չեկավ, որ այդ խոսակցության ընթացքում Վանեցյանը միայնակ չէր, էլի լսողներ կային, ես զգացի։ Ես ի գիտություն ընդունեցի, ասացի՝ լավ, կխոսենք։ Ես չեմ կարող ասել, որ հենց Թովմասյանն էր կողքին, բայց հենց դա իմ մտքով անցավ։ Դրանից հետո երկու-երեք օր անց Թումանյան փողոցում ես հետևից գրակախառնության արժանացա շատ անսօպասելի։ Ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմաասյանն էր, ով ինձ շատ լայն ժպիտով ասաց՝ նորմա՞լ է ամեն ինչ։ Ես զարմացել էի, չէի սպասում, ասացի՝ հա, հիմա նորմալ է։ Հասկացա, որ դա փաստացի մեր խոսակցության շարունակությունն էր»,- մանրամասնել է Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում․

Վանեցյանն ինձ զանգահարել է Հրայր Թովմասյանի հարցով․ Ալեն Սիմոնյան

Վանեցյանն ինձ զանգահարել է Հրայր Թովմասյանի հարցով․ Ալեն Սիմոնյան

Gepostet von Azatutyun TV am Montag, 27. Januar 2020