ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել է մանդատից

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել է մանդատից
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել է մանդատից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Այդ մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարել է Խորհրդարաիանի նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում իր դիմումը, ապա իր լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը կազմում և ստորագրում է ԱԺ նախագահը:

Ստորագրման պահից հրաժարականը համարվում է  ընդունված: