ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայում գտնվում է Մոսկվայում։
Զախարովայի խոսքով՝ դեսպանը Ռուսաստանի մայրաքաղաք է կանչվել խորհրդակցությունների՝ Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում», – ասել է Զախարովան։



















