Փաշինյանն Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ներկա են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների վարչապետները: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջը, առաջին անգամ նիստին մասնակցում է Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուն. Մոլդովան ԵԱՏՄ դիտորդ է: