Հայաստանում կրծքագեղձի անվճար հետազոտություններ կանցկացվեն մամոգրաֆիայի շարժական սարքով

Հեղինակ MediaLab

Հայաստանը սքրինինգային հետազոտություններ անցկացնելու նպատակով ձեռք է բերել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի առաջիկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առաջին կանգառը կլինի Լոռու մարզում, և բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ կիրականացվեն»,-ասաց Թորոսյանը:

Մարզերում առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավման նպատակով ձեռք են բերվել առաջին բժշկական օգնության հավաքածուներով հագեցած 620 պայուսակներ, որոնց բաշխումը գյուղական գործող բուժակ-մանկաբարձական կետերին արդեն իսկ մեկնարկել է։