Սևանա լճում դի չի հայտնաբերվել. քննչական կոմիտեն հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություն

Լրատվամիջոցներում տարածված նյութը, թե մեկ շաբաթ առաջ  Սևանում դի է հայտնաբերվել, չի համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հերքել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտնաբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- գրել է Հարությունյանը: