Կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 362-ի, վարակվածներինը՝ 17,3 հազարի. Azatutyun.am

Կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 362-ի, վարակված է 17 հազար 300 մարդ:

Ռուսաստանն անորոշ ժամանակով ընդհատում է մարդատար գնացքների ուղևորությունը Չինաստան, ռուսաստանցիները վարակի բռնկման օջախից՝ Չինաստանի Հուբեյ նահանգից տարհանվում են ռազմական ինքնաթիռներով, իսկ երկկողմ համաձայնագրով Չինաստանի քաղաքացիների համար նախատեսված առանց վիզայի ճամփորդությունը ժամանակավորապես սահմանափակված է:

Մանրամասները՝ Azatutyun.am-ում