Հետազոտվող անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ Նունեն Բակունց. տեսանյութ. Factor.am

Ինչպես արդեն առողջապահության նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում, արդեն Հայաստանում ունենք նոր կորոնավիրուս հայտնաբերելու, լաբորատոր որոշելու թեսթերը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունեն Բակունցը։ Նա տեղեկացրեց, որ հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում մեկ կասկածյալի հետազոտություն արդեն իսկ իրականացվել է։

«Ստացել ենք բացասական պատասխան, այսինքն՝ կորոնավիրուս չուներ այն մարդը, ում որ մենք հետազոտում էինք»,- նշեց Բակունցը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։