Բանակում դադարեցվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից նշանակված գնդերեցների ծառայությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման է հրապարակել, ըստ որի՝ բանակում դադարեցվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը։

Հրամանի համաձայն՝ գնդերեցների հետագա գործունեությունը կազմակերպվելու է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ։ «Տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապիկյանը: