Մարտունու ոստիկանները բացահայտել են հոր և որդու դանակահարության դեպքը

Մարտունի քաղաքի Մխիթար Հերացու փողոցից փետրվարի 2-ի գիշերը «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ և նրա 25-ամյա որդին, երկուսն էլ՝ գլխի վնասվածքներով․ ախտորոշվել էր կտրած վերքեր։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հիվանդանոց, ապա դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։  Այդ ընթացքում 22-ամյա մի երիտասարդ դանակով խփել է մյուս կողմին։ Միջադեպին մասնակցել է նաև կասկածվողի հայրը։

«Փետրվարի 4-ին հայր և որդի հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մարտունու բաժին։ Որդին տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։