Մարտունիում հոր և որդու են դանակահարել․ տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը. Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Փետրվարի 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Մխիթար Հերացու փողոցից «Մարտունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ և նրա 25-ամյա որդին։ Երկուսն էլ՝ գլխի վնասվածքներով․ ախտորոշվել էր կտրած վերքեր։ Հիվանդանոց, ապա դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզեցին, որ հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Այդ ընթացքում 22-ամյա մի երիտասարդ դանակով խփել է մյուս կողմին։ Միջադեպին մասնակցել է նաև կասկածվողի հայրը։

Փետրվարի 4-ին հայր և որդի հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մարտունու բաժին։ Որդին տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են, տեղեկանցում է ոստիկանությունը։