Կյանքին սպառնացող վտանգ չկա. ԱՆ-ը՝ 99 համարի երթուղայինի վթարից տուժածների մասին

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել 99 համարի երթուղային տաքսու վթարից տուժածների վերաբերյալ.

«Երթուղային տաքսու վթարից տուժածների վերաբերյալ

Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ:

Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:

Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:

Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ երթուղայինի վարորդը եղել է ոչ սթափ: