Wikileaks .ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է «չարտոնված հրապարակումները»

Wikileaks .ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է «չարտոնված հրապարակումները»
Wikileaks .ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է «չարտոնված հրապարակումները»

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է Wikileaks կայքի վերջին գաղտնազերծումներին, որոնց համաձայն, Հայաստանի տարածքով զենք է տեղափոխվել Իրան:
ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, դեսպանատունը «գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրում»:
Միաժամանակ, կայքում նշվում է, որ «Wikileaks-ի կողմից գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում վնասակար հետեւանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի համար, այլ նաեւ պետությունների միջեւ հարաբերությունների վրա»:

«Հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը` մենք դատապարտում ենք այս կարգի չարտոնված հրապարակումներն ու ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը հետագայում նման խախտումները կանխելու համար: Մենք չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որեւէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են  պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները»,- ասված է հաղորդագրությա մեջ:

Նշվում է նաեւ, որ այս հեռագրերը հաճախ նախնական են եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության ոչ ամբողջական արտահայտում, ու դրանք չպետք է դիտվեն որպես նրանց սեփականություն կամ ԱՄՆ քաղաքականության արտահայտում:

© Medialab.am