«Ռայանէյր» ավիաընկերությունը Երևանից դեպի Կիպրոս չվերթներ կիրականացնի․ Տաթևիկ Ռևազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին «Ռայանէյր» ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Պաֆոս։ Առաջին չվերթը կիրականանա ս. թ. հունիսի 1-ին։

«Այսուհետ տոմսերը կարող եք գնել ավիաընկերության կայքից՝ ryanair.com.

Նշենք, որ «Ռայանէյր» ավիաընկերությունը հայտարարել է չվերթեր դեպի Հռոմ, Միլան, Մեմինգեն, Բեռլին, Սալոնիկ, Աթենք, ինչպես նաև Պաֆոս։ Վերոնշյալ ուղղությունների միջոցով ավիաընկերությունը 2020 թվականին նախատեսում է ապահովել ավելի քան 190,000 նստատեղ:

Օդի տուրքը նոր ուղղությունների համար հանելը նպաստել է նրան, որ արդեն իսկ հայտարարվել է 13-րդ ուղղությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռևազյանը: