Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և ձյուն

Փետրվարի 8-ին կեսօրից հետո, 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում ձյան տեսքով։ Փետրվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:

Երևանում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին ձյան տեսքով։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։