Շիրակի ճանապարհներին առկա է մերկասառույց. աշխատում է 30 միավոր տեխնիկա

Շիրակի մարզի հանրապետական նշանակության ճանապարհները բաց են, ձյունը շարունակվում է: Փետրվարի 8-ին՝ ժամը 12.00-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Ուժեղ բուք է Աշոցքի (50 մ) և Ախուրյանի (100 մ) տարածաշրջանների ավտոճանապարհներին: Արթիկի տարածաշրջանի՝ Հոռոմ-Արթիկ- Ապարանի ճանապարհին ևս բուք է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ նշելով, որ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 30 միավոր տեխնիկա։ Ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։