Բեռնատարը երկկողմանի փակել է Սպանդարյան-Գորայք ավտոճանապարհը․ Տեսանյութ

Փետրվարի 8-ին, ժամը 17:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք՝ երկկողմանի փակելով ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ճանապարհահատվածին կան կուտակված ավտոմեքենաներ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։