Ծեծկռտուք, կարուսելներ, սկանդալներ. Ադրբեջանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Անկախ դիտորդները հայտարարում են խախտումների հնարավոր բոլոր տեսակների մասին, պաշտոնական լրատվամիջոցները լռում են

Ընտրություններն ավարտվել են։ Անկախ դիտորդներն ու լրագրողները հայտարարել են բազմաթիվ խախտումների մասին, դրանք են․

  • կարուսելները;
  • զանգվածային լցոնումները;
  • էլեկտրականության անջատումն ընտրատեղամասերում;
  • տեսահսկման սարքերի ծածկումը;
  • խոչընդոտելը լրագրողների և դիտորդների աշխատանքին, նրանց վրա ճնշման գործադրումը և ուժի կիրառումը;
  • այլ շրջաններում և քաղաքներում գրանցված անձանց քվեարկությունը։

Տեղի է ունեցել նաև մի քանի ծեծկռտուք, որոնք ավարտվել են ոստիկանության ժամանումով և նույնիսկ քվեարկության դադարեցմամբ։

Իշխանամետ լրատվամիջոցներն այս բոլոր միջադեպերի մասին լռում են։

Ադրբեջանում խորհրդարան են ընտրում՝ 1314 թեկնածուից 125 պատգամավոր։ Ընտրություններն ացկացվում են մեծամասնական համակարգով։

Ընտրություններն արտահերթ են․ դրանք 2020 թվականի վերջից տեղափոխվել են սկիզբ՝ փետրվարի 9–ն, այն բանից հետո, երբ գործող խորհրդարանն ինքնալուծարվեց նախագահական «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության նախաձեռնությամբ։ Այդ կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում հինգ գումարում շարունակ, իսկ ընդդիմությունը խորհրդարանում ներկայացված չի եղել արդեն 10 տարի։

Այս տարի թեկնածուների թվում շատ են ընդդիմադիրները (նախորդ ընտրությունները նրանք բոյկոտել էին) և հասարակական ակտիվություն ցուցաբերող երիտասարդությունը, իսկ նախընտրական արշավը հասարակության ուշադրության կենտրոնում էր։ Շատ փորձագետներ այս պահը բեկումնային են անվանում և ասում, որ թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և զեղծարարություններ թույլ չտալու իշխանությունների պատրաստակամությունից է կախված երկրի ապագան։ 

Astara seçki dairəsi, 30 saylı seçki məntəqəsi

76 saylı Lənkəran – Astara seçki dairəsi, 30 saylı seçki məntəqəsi. Məntəqə sədri müşahidəçiyə fiziki güc tətbiq edir.

Gepostet von A-Live am Samstag, 8. Februar 2020

Միջազգային դիտորդները 883–ն են  •  Տեղի դիտորդները՝ 77 790  

•  Ընտրողները՝ 5 329 460   • Թեկնածուները՝ 1314

Աղբյուրը՝ jam-news.net