ՃՏՊ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին․ Կան տուժածներ

Փետրվարի 10-ին, ժամը 15:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ՎԱԶ-2110» (վարորդ՝ Կարեն Գ., ծնված 1980 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ Համլետ Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արման Խ.-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: