«Խոնարհման» ավանդույթները. Արամ Աբրահամյան

«Խոնարհման» ավանդույթները. Արամ Աբրահամյան
«Խոնարհման» ավանդույթները. Արամ Աբրահամյան

Այս տարվա սեպտեմբերի 1-ին թիվ 185 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սոֆյա Արթինյանն իր «խոնարհումն» է հայտնել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, որը, տիկին Արթինյանի կարծիքով, հիմնել է այդ դպրոցը: Իրականում «ընկեր Սահակյանը», ինչպես նրան անվանում է ուսուցչուհին, խորհրդային տարիներին այդ դպրոցում աշխատել է որպես տնօրեն: Իսկ անցած տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանությունը որոշում է ընդունել […]

Այս տարվա սեպտեմբերի 1-ին թիվ 185 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սոֆյա Արթինյանն իր «խոնարհումն» է հայտնել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, որը, տիկին Արթինյանի կարծիքով, հիմնել է այդ դպրոցը:

Իրականում «ընկեր Սահակյանը», ինչպես նրան անվանում է ուսուցչուհին, խորհրդային տարիներին այդ դպրոցում աշխատել է որպես տնօրեն:

Իսկ անցած տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանությունը որոշում է ընդունել անդամակցելու Մաքսային միությանը: Այդ երկու իրադարձությունների միջեւ առաջին հայացքից ոչ մի կապ չկա: Իրականում կապն ակնհայտ է՝ այն երկրում, որտեղ մանկավարժները խոնարհվում են «նաչալստվայի» առաջ եւ երեխաներին են դաստիարակում այս «խոնարհման» ոգով, այդպիսի երկրի բնակչությունը «սեպտեմբերի 3»-ի նման որոշումները ընդունում է խոնարհությամբ:

Ո՞րն էր խորհրդային դպրոցի հիմնական «դոկտրինը»` մարդկանց ինչ-որ մի վեհ նպատակի պտուտակ դարձնելը՝ հնարավորինս նսեմացնելով նրանց անհատականությունը: Ինքնուրույն մտածողությունը եւ սեփական կյանքի համար անձնական պատասխանատվությունը խիստ դատապարտելի էին: Փոխարենն ընդունված էր հույս դնել վերին ատյանների վրա եւ քծնել նրանց՝ լինի դա դասղեկը, տնօրենը, ընդհուպ մինչեւ «թանկագին Լեոնիդ Իլյիչը»:

Կարո՞ղ ենք մենք արդյոք ասել, որ վերջին 24 տարում կրթությունը դրվեց բոլորովին այլ հիմքերի վրա: Ոչ, չնչին բացառություններով դա նույն խորհրդային դպրոցն է՝ անկախ այն հանգամանքից, որ այն բաժանվել է հիմնականի եւ ավագի: Զարմանալի՞ է արդյոք, որ այդ դպրոցներում ուսուցիչները զբաղված են ընտրակեղծարարությամբ: Որ նրանք քծնում են իրենց այցելող «նաչալնիկներին»՝ պարբերաբար արտասանելով «Չեբուրաշկայի ճառեր»: Որ այնտեղ շարունակում են իրար «ընկեր»-ով դիմել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/03/493652/